Ուկրաինայի ԱԳՆ հայտնել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու պատրաստակամության մասին
МЕЖДУНАРОДНОЕԿիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնել, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության հետ զրույցում:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է հստակ վերահսկել Ռուսաստանից մուտքը, որպեսզի «ավելի արդյունավետ զտեն Անվտանգության դաշնային ծառայության եւ ռուսական այլ հատուկ ծառայությունների գործակալներին, որոնք կարող են անկայունություն հրահրելու նպատակ ունենալ»:
Կլիմկինը, սակայն, հավելել է, որ Ռուսաստանն այս նախաձեռնությունը կարող է օգտագործել քարոզչության նպատակով: «Մամուլում կարող են դեպքեր շրջանառել, որտեղ տարեց մարդիկ կամ երեխաները իրենց հարազատներին չեն կարողանում տեսակցել»,- ենթադրել է նա:
Նախարարը հավելել է, որ վիզային ռեժիմ մտցնելու դեպքում Ուկրաինայի հյուպատոսությունները գրեթե 100 լրացուցիչ աշխատակցի կարիք կունենան:



