Ինչպես ընտրել հարսանեկան զգեստ՝ ըստ հորոսկոպի
ЛАЙФԱհա և եկավ երկար սպասված պահը և ձեր զուգընկերը ցանկություն հայտնեց ձեզ դարձնել իր օրինական կինը: Դա նշանակում է, որ շուտով հարսանիք է լինելու, իսկ դա յուրաքանչյուր կնոջ ամենաերջանիկ և հիշարժան պահն է: Իհարկե, երջանկությունը չի կարող լիարժեք լինել առանց գեղեցիկ հարսանեկան զգեստի: Ձեր երազանքների զգեստը կրելու համար պետք է հետևել աստղերի խորհուրդերին:
Խոյ
Խոյերի համար հարսանեկան զգեստի ընտրության դեպքում կարևոր է շքեղությունը և եզակիությունը: Կարմիրի երանգները հենց ձեզ համար են, իսկ սպիտակ զգեստի հետ կարող եք կրել կարմիր զարդեր: Նախընտրելի է կարճ զգեստը:
Ցուլ
Ցուլերը կարևորում են որակը, ուստի հարսանեկան զգեստի արժեքին ուշադրություն չեն դարձնում: Թեև առօրյայում սիրում են վառ գույներ, սակայն հարսանեկան զգեստը պետք է լինի կամ սպիտակ կամ կապույտ՝ առանց ավելորդ աքսեսուարների:
Երկվորյակ
Իրենց երկակի բնույթի պատճառով դժվարանում են ընտրություն կատարել: Սակայն նրանք ուադրություն դարձնում են ոչ թե գույնին, այլ ոճին, որը պետք է հարմար լինի:
Խեցգետին
Խեցգետինները նախապատվությունը տալիս են երկար և բաց զգեստներին, թեև չեն կարող կրել այդպիսի հարսանեկան զգեստները առանց մուշտակի կամ վերարկուի: Գույների դեպքում ընտրում են նրանք, որոնք կապված են մաքրության և պարզության հետ, ինչպես սպիտակը կամ բաց կանաչը:
Առյուծ
Կենդանակերպի այս նշանը արիստոկրատ է, ուստի հարսանեկան զգեստը պետք է լինի ոսկեգույն կամ արծաթագույն: Գեղեցիկ քայլվածքը կլրացնի ձեր կերպարը:
Կույս
Կույսերի համար կարևոր է զգեստի բազմակողմանիությունը: Նրանց խորհուրդ է տրվում ընտրել մանուշակագույն, սպիտակ կամ կանաչ գույները: Կարող են կրել նաև զարդեր և թիկնոցներ:
Կշեռք
Կշեռքներին ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում կրել վառ գույնի հարսանեկան զգեստներ: Կարող են ընտրել սպիտակը, վարդագույնը և բաց կապույտը: Իսկ կոշիկների համար կարող են վերցնել արծաթագույն հարմարավետ կոշիկներ, որոնք կկրեն նաև հարսանիքից հետո:
Կարիճ
Կարիճները հարսանիքին կարող են ընտրել դեկոլտեով կարճ հարսանեկան զգեստներ, ուլունքներով զարդեր:
Աղեղնավոր
Աղեղնավորները կասկածամիտ են, ուստի դժվարանում են հարսանեկան զգեստներ կրել, քանի որ մտահոգվում են՝ ինչպես թաքցնել իրենց կազմվածքի թերությունները: Գույներից նախապատվությունը տալիս են շատ երանգների, նույնիսկ կարմիրին:
Այծեղջյուր
Այծեղջյուրները առօրյայում նախընտրում են վառ գույները, սակայն հարսանեկան զգեստի դեպքում միանշանակ ընտրում են կապույտը:
Ջրհոս
Ջրհոսները բազմազան ճաշակ ունեն, ուստի շատ հեշտությամբ են ընտրում հարսանեկան զգեստ, որը կարող է լինել դասական կամ անսովոր դիզայնի: Գույներից խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել կապույտի, սպիտակի վրա: Նախընտրելի են ասեղնագործ զգեստները:
Ձկներ
Հարսանեկան զգեստի ընտրության ժամանակ առաջնորդվում են բնազդներով: Հետևում են նորաձևության միտումներին, սակայն նախընտրում են բնական գործվածքները: Գույներից շեշտը դնում են կապույտի և ծովային գույների վրա: Նրանց համար նաև կարևոր է, որ հարսանեկան զգեստը լրացուցիչ աքսեսուարներով զարդարված լինի:



