Թաիլանդի 6 նահանգներում 14 պայթյուն է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԹաիլանդի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի 6 նահանգներում 14 պայթյուն է գրանցվել։ Հարձակման հետեւանքով զոհվել է 4 մարդ, առնվազն 27-ը վիրավորվել են։ Հարվածի տակ են հայտնվել այնպիսի խոշոր տուրիստական կենտրոններ, ինչպիսիք են Փհուքեթը, Հուահինը, ինչպես նաեւ Թրանգ, Սուրաթհանի, Փհանգնգա, Չումփհոն նահանգները։
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Հուահին կուրորտային քաղաքում, որտեղ զոհվել է 2 մարդ, ավելի քան 20–ը վիրավորվել են, այդ թվում՝ 10 օտարերկրյա զբոսաշրջիկ։ Քաղաքի տարածքում ուժայինները մի քանի չպայթած սարք են հայտնաբերել։
Փհուքեթ կղզում օգոստոսի 12-ին երեք պայթյուն է հնչել։ Դրանցից մեկը՝ ոստիկանության շենքի մոտ, երկրորդը՝ լողափի գոտուց ոչ հեռու, իսկ երրորդը՝ Coconut Village հյուրանոցի մոտ։ Եվս 2 պայթուցիկ վնասազերծել են սակրավորները։
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



