Թուրք դիվանագետը Բանգլադեշից փախել Է Ռուսաստան
МЕЖДУНАРОДНОЕԴաքայում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը, որին Անկարան կասկածել Է ռազմական հեղաշրջմանը մեղսակից լինելու մեջ, փախել Է Ռուսաստան: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բանգլադեշում հրատարակվող Daily Star թերթին:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ դիվանագետը, որի անունը չի ճշտվում, Ռուսաստան Է ժամանել ընտանիքի հետ: Նա դեսպանության այն երեք աշխատակիցների թվում Էր, որոնք հետ Էին կանչվել Թուրքիայի իշխանությունների կողմից: Մյուս երկուսը, ներառյալ գործերի հավատարմատար Ահմեդ Գուրբուզը, փախել են ԱՄՆ:
Բանգլադեշի ԱԳ նախարարության աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ Անկարան լուծարել Է դեսպանության բոլոր երեք աշխատակիցների դիվանագիտական անձնագրերը:
Օգոստոսի 11-ին տեղեկացվել Էր, որ Հունաստանում Թուրքիայի երկու ռազմական կցորդներ ընտանիքների հետ միասին ջերմանավով փախել են Իտալիա՝ երկյուղելով ռազմական հեղաշրջումից հետո հնարավոր ձերբակալումից: Թուրքիայի Հանրապետության եւ մեկ ռազմական կցորդ , որն առաքալություն Էր իրականացնում Բոսնիայում, նույնպես փախուստի Է դիմել:



