Հերթական հումանիտար ավտոշարասյունը շուրջ 800 տոննա բեռներ Է հասցրել Հալեպ
МЕЖДУНАРОДНОЕՀերթական հումանիտար ավտոշարասյունը շուրջ 800 տոննա բեռներ Է հասցրել Հալեպ: Դրանք հիմնականում պարենային ապրանքներ են, խմելու ջուր, դպրոցական պիտույքներ, հիգիենայի միջոցներ եւ կենցաղային քիմիա: «Բոլոր ապրանքները կբաշխվեն պետական պահեստներին եւ խանութներին, որոնք կվերահսկեն գները»,- պատմել Է Հալեպի սպառողների միության նախագահ Աբդել Համիդ Մուսալյամը: Ավտոշարասյուները եկել են Դամասկոսից եւ Հոմսից:
Օգոստոսի 11-ին հյուսիսային Հալեպում բացվել Է երեքժամանոց հումանիտար պատուհան, որը կգործի ամեն օր՝ կախված իրադրությունից: Ժամը 10-ից մինչեւ 13-ը կառավարական բանակը պարտավորվում Է լիովին դադարեցնել մարտական գործողությունները ցամաքում եւ օդում: Սիրիայի իշխանությունները բոլոր միջազգային հումանիտար կազմակերպություններին առաջարկել են պարեն տեղ հասցնել հենց այս ժամանակային միջակայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



