Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցում Է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
ОБЩЕСТВОՏրետյակովյան պատկերասրահում կազմակերպված Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես ավելի շատ մարդ է այցելել, քան Վալենտին Սերովի ցուցահանդես՝ բացվելու պահից սկսած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտնել Է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
«Այվազովսկու ներկայիս ցուցահանդեսը, որն ընթանում է արդեն երկու շաբաթ, միջին վիճակագրական հաճախելիությամբ գերազանցել է Սերովի նշանավոր ցուցահանդեսը: Օգոստոսի 10-ին վաճառվել է հարյուրհազարերորդ տոմսը, օգոստոսի 11-ին այդ թիվն արդեն անհամեմատ ավելի մեծ է, եւ Տրետյակովյան պատկերասրահը քիչ բան չի անում, որպեսզի ճիշտ կազմակերպի այցելությունը ցուցահանդես»,-ասել է նա:
Ինչպես հայտնել է Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ներկայում Այվազովսկու ցուցահանդեսն արդեն դիտել է գրեթե 55 հազար մարդ՝ միջին հաշվով օրական 5 հազար մարդ՝ 4,5 հազարի դիմաց՝ Սերովի ցուցահանդեսի համապատասխան ժամանակաշրջանում:
Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ կարելի է տեսնել նրա 150 կտավներ եւ 55 գրաֆիկական ստեղծագործություններ, բացվել է հուլիսի 29-ին: Հերթերից եւ հրմշտոցներից խուսափելու համար թանգարանում առաջին անգամ մտցրել են տոմսերի նախնական վաճառքներ ինչպես Համացանցի միջոցով, այնպես էլ տոմսարկղերում, եւ այցելուների քվոտավորում՝ ըստ սեանսների. կես ժամը մեկ ցուցահանդես կարող է մուտք գործել 250-ական մարդ, ցուցադրանքում գտնվելու ժամանակը սահմանափակված չԷ:
Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսի արդեն գրեթե 109 հազար տոմս է վաճառվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



