Խորհուրդներ չափից շատ արևայրուք ստացածներին
ЛАЙФԵրբեմն մենք այնքան ենք ցանկանում գեղեցիկ արևայրուք ունենալ, որ չափն անցնում ենք և այրում մեր մաշկը:
Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ շուտ ազատվել արևայրուքի ցավոտ հետևանքներից:
-
Սառը ցնցուղ ընդունեք
Ջուրը մաքրում է փոշին, փափկեցնում և հանգստացնում է մաշկը: Ջրի ջերմաստիճանը չպետք է շատ ցած լինի, քանի որ այն կարող է հոդացավ առաջացնել: Եթե ցնցուղ ընդունելու հնարավորություն չկա, ապա թրջեք սավանը կամ մի փոքր կտոր և դրեք այրված հատվածներին:
-
Հորիզոնական դիրք ընդունեք
Օրգանիզմին հանգիստ է պետք, որպեսզի այն վերականգնվի: Հետևաբար, արևից այրվածքներ ստանալուց հետո ցանկալի է պառկել: Եթե ոտքերը շատ են այրվել, ապա բարձրացրեք ոտքերը և հենեք պատին: Դա կօգնի կանխել այտուցվածությունը:
-
Տալկ օգտագործեք
Եթե այրվածքների պատճառով չեք կարողանում պառկել, ուրեմն սավանի վրա տալկ լցրեք:Այդպես ձեր մաշկը շատ չի դիպչի կտորին և ձեզ ավելի հարմարավետ կզգաք:
-
Շատ հեղուկ օգտագործեք
Այսպես դուք կկանխեք ջրազրկումը, ինչը արևայրուքի ժամանակ անխուսափելի է: Ցանկալի է, որ հեղուկը գազավորված չլինի: Կարող եք խմել սառը թեյ կամ թուրմեր(դաղձ, երիցուկ):
-
Տարբեր խառնուրդներ պատրաստեք
Կարող եք բանջարեղեններից և մրգերից խառնուրդներ պատրաստել: Դրանք կմեղմացնեն ցավը և կարմրածությունը: Եթե խառնուրդը շատ ջրիկ է ստացվում, կարող եք դրանով թրջել կտորը և դնել այրված հատվածներին: Խառնուրդները պատրաստելու համար կարող եք օգտագործել
-
Հում կարտոֆիլ
-
Լոլիկ և վարունգ
-
Գազար և դդում
-
Խնձոր և ծիրան
-
Ձմերուկ և ելակ
Չի՛ կարելի
-
Սառույց դնել
Սա ժամանակվորապես ձեզ կհանգստացնի, սակայն հետագայում կարող է մեծ խնդիրներ առաջ բերել՝ էպիթելի վնասման պատճառով:
-
Օղի քսել
Արևայրուքի դեպքում չի կարելի սպիրտային լուծույթ քսել այրված հատվածներին, քանի որ դրանք չորացնում են մաշկը: Հենց նույն պատճառով չի կարելի քսել նաև քացախ:
-
Կարագ կամ ձեթ
Կարագ և ձեթ նույնպես չի կարելի քսել, քանի որ դրանք փակում են մաշկի ծակոտիները և թույլ չեն տալիս մաշկին շնչել: Չի կարելի նաև վազելին և ցանկացած յուղ:
-
Թթվասեր
Թթվասեր նույնպես չի կարելի քսել այրված մաշկին, քանի որ կաթնային նյութերը նպաստավոր միջավայր են ստեղծում միկրոբների համար, ինչն էլ կարող է ինֆեկցիա առաջացնել:
-
Սուրճ կամ ալկոհոլ օգտագործել:
Սրանք նպաստում են ջրազրկմանը, ինչը արևայրուքի դեպքում ձեզ ամենևին պետք չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



