Վերակառուցվում է Զոլաքարի խմելու ջրի մատակարարման համակարգը
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում այս տարվա հունիսից սկսվել եւ ընթանում է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը, որը ներառում է 17 կիլոմետր երկարությամբ ջրատարի արտաքին, հարյուրավոր կիլոմետրերի հասնող ներքին ցանցի, վեց աղբյուրակապի, օրվա կարգավորիչ 3 ջրամբարների կառուցում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ աշխղեկ, շինարարության պատասխանատու Աղասի Խանջյանը, շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ պետական հիմնարկի կողմից տրամադրված միջոցների հաշվին: Զոլաքարի գյուղապետարանի ներդրումը կազմել է շինարարության նախագծանախահաշվային արժեքի 10 տոկոսը:
«Շինարարությունն ընթանալու է 2 փուլով: Առաջին փուլում կառուցվելու է 17 կիլոմետր երկարությամբ արտաքին ցանց, երկու 800 տոննա տարողության եւ մեկ հատ 120 տոննա տարողության օրվա կարգավորիչ ջրամբարներ, 6 աղբյուրակապեր: Երկրորդ փուլում նախատեսվում է գյուղի ներքին ցանցի ամբողջական կառուցումը: Օգոստոսի 8-ի դրությամբ կատարվել է արտաքին ցանցի խրամուղիների մշակման մոտ 60 տոկոսը, տեղադրվել են 160-250 միլիմետր տրամաչափի պոլիէթիլենային խողովակները, աղբյուրակապերից մեկն ամբողջությամբ կառուցվել է, 2-րդ եւ 3-րդի շինարարությունն ընթացքի մեջ է, 4-րդի կառուց ման մեկնարկը տրված է: 120 տոննանոց օրվա կարգավորիչ ջրամբարի ամրանային ցանցի կառուցումն ավարտված է, սկսվում են կաղապարման աշխատանքները, իսկ օրվա կարգավորիչ մյուս երկու ջրամբարների կառուցումը սկսված է: Առաջին փուլն ամբողջությամբ ավարտի հասցնելու համար սահմանված է 15 ամիս ժամկետ, սակայն մենք ձգտելու ենք աշխատանքներն ավարտին հասցնել ավելի շուտ, եթե թույլ տան եղանակային պայմանները: Խմելու ջուրը Զոլաքար է բերվելու Վարդենիսի լեռնաշղթայի Մեծ թամբի ձոր կոչվող աղբյուրներից, որոնց հզորությունը գնահատվում է 15-30 լիտր վայրկյանի սահմաններում: Սակա վաջուր տարվա նվազագույն քանակությունն անգամ կբավարարի գյուղի պահանջները: Զոլաքարի խմելու ջրի մատակարարման համակարգը մինչ այժմ սնվում է 2 հիմնական աղբյուրներից եւ խորքային հորերից, որոնց քանակությունը քայքայված ներքին ցանցի առկայության պայմաններում բացառապես չի բավարարում բազմահազարանոց գյուղի պահանջները: Գյուղի բնակչությունը խմելու ջուր ստանում է 2-3 օրը 1 անգամ՝ 2-3 ժամ տեւողությամբ: Մեր կողմից կառուցվող նոր համակարգի շահագործման պարագայում Զոլաքարը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմաբ»,- հավաստեց Աղասի Խանջյանը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



