Գյումրիում պատվոգրեր ստացան ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորները
ОБЩЕСТВОԳյումրիում պատվոգրեր ստացան ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից գյումրեցի զինվորները:
Գյումրիի Երիտասարդական պալատում օգոստոսի 11-ին տեղի ունեցավ հանդիպում ապրիլյան պատերազմի մասնակից զորացրված զինվորների հետ: Հանդիպմանը ներկա էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, զինվորականներ, հյուրեր:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի քան 2 տասնյակ զինվորների հանձնեց Գյումրիի քաղաքապետարանի պատվոգիր, Շիրակի կայազորի պետ գնդապետ Սարգիս Տարախչյանը ՀՀ ՊՆ շնորհակալագիրը փոխանցեց Դավիթ Հունանյանի ծնողներին, իսկ Գյումրու զինվորական կոմիսարը պատվոգրեր հանձնեց ինչպես այդ օրերին առաջնագիծ մեկնած կամավորներին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տարբեր կերպ իրենց ներդրումն են կատարել:
Զինվորական այդ գործողություններին մասնակից յուրաքանչյուր զինվորի համար ստացած դասն անփոխարինելի է: «Այդ 4 օրը տարիների անջնջելի հետք է թողել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց զինվորական ծառայությունից վերադարձած Ռազմիկ Հովհաննիսյանը:
Այդ օրերին պարտադիր զինվորական ծառայություն անցնող տղաների քաջությունն ու անվախ գործողությունները զարմացրել են նույնիսկ նրանց, ովքեր Արցախի ազատագրման ակունքերում են:
«Անկեղծ ասած իմ ու իմ նման մարտական ուղի անցած շատերի մոտ թերահավատություն կար այս սերնդի նկատմամբ, սակայն դուք ապացուցեցիք, որ ավելին եք, մեր տեսածը խրամատներում, վեր էր մեր սպասումներից»,- իր խոսքում նշեց երկրապահ կամավորական միության Շիրակի մասնաճյուղի ղեկավար Յուրա Ալեքսանյանը:
Հանդիպումը եզրափակվեց համերգային ծրագրով:
1
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
2
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
3
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
4
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»
5
Для чего нужны представления с названием «литургия»? «Паст»



