Ереван, 24.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացի փուլերին. Կարեն Միրզոյանի բացառիկ հարցազրույցը

ПОЛИТИКА

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատերազմից չի վախենում: Արցախում գիտեն պատերազմն ինչ է, դիմացել են պատերազմի արհավիրքներին, եւ հենց դրա համար էլ արցախահայությունը հասկանում է խաղաղության գինն ու հակված է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Տեսակետը ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանինն է:«Արմենպրես»-ի հետ զրույցում Միրզոյանն ասաց, որ այս հարցում Արցախի, Հայաստանի եւ միջազգային հանրության տեսակետը նույնն է' խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք:

-Պարոն Միրզոյան, երբ պարզ դարձավ, որ ընդունել եք հարցազրույցի իմ առաջարկը սկսեցի ուսումնասիրել ձեր հարցազրույցները: Պարզվեց' երկու տարվա ընթացքում բավական շատ հարցազրույցներ, մեկնաբանություններ եք տվել: Հրապարակայնությունը դիվանագետի աշխատանքի մի կարեւոր մասն եք համարո՞ւմ, թե դա հարթակ է Արցախի հարցն առավել լայն զանգվածներին ներկայացնելու համար:

-Հատկապես չճանաչված մի երկրի դիվանագիտության համար շատ կարեւոր է ակտիվ լինել հրապարակային դիվանագիտության ոլորտում: Այսինքն, աշխույժ կապ ունենալ ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ հասարակության լայն զանգվածների հետ: Որովհետեւ գաղտնիք չէ' մեր միջոցները տարբերվում են ավանդական դիվանագիտության հաղորդակցման միջոցներից եւ, իհարկե, պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել Արցախի եւ նրա ժողովրդի մասին ճշմարտությունը հասանելի դարձնելու համար: Դրա համար մենք ոչ միայն օգտագործում ենք ավանդական հարցազրույցների, հայտարարությունների եւ մեկնաբանությունների ճանապարհը, նաեւ շատ աշխույժ ենք համացանցում` facebook-ում, twitter-ում էջեր ունենք եւ փորձում ենք մեր լրատվությունը ոչ միայն պաշտոնական լրատվության սահմաններում պահել, այլեւ այնպիսի լրատվություն ներկայացնել, որ հետաքրքրական կլինի մեր ընթերցողներին: Նաեւ սոցիալական ցանցերի մեր էջերով երբեմն տեղեկատվություն ենք տարածում, որ գուցե չի առնչվում արտաքին գործերի նախարարությանը, սակայն շատ հետաքրքրական է մարդկանց համար եւ նպաստում է Արցախի մասին դրական կարծիքի ձեւավորմանը ողջ աշխարհում:

-Գիտեք, դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը, թե դիվանագետի համար որքանո՞վ է դժվար չճանաչված երկրում արտաքին գործերի նախարար աշխատել:

-Չճանաչված երկրում դիվանագետ աշխատելն իհարկե ունի որոշակի դժվարություններ, սակայն ես կնախընտրեի կենտրոնանալ առավելությունների վրա, որովհետեւ չճանաչված լինելն ունի առավելություններ: Օրինակ, մենք ավելի ազատ ենք մեր աշխատանքում, չունենք ավանդական դիվանագիտական արարողակարգի սահմանափակումներ, ես առավել ազատ եմ իմ շփումներում եւ փորձում եմ հնարավորինս օգտագործել այդ ազատությունը: Մենք միտված ենք աշխատելու «ագրեսիվ», ոչ թե այն իմաստով, որ ճնշենք, այլ նախահարձակ լինենք:

-Մարդկությունն այսօր գնում է մի ճանապարհով, որը կրում է «աշխարհ առանց սահմանների» գաղափարախոսությունը: Այս պարագայում արդյո՞ք անհեթեթ չէ, որ որոշ պետությունների անկախությունը ճանաչվում է, մյուս ժողովուրդների ինքնորոշումը' ոչ:

-Աշխարհում արդարություն չկա (ծիծաղում է): Շատ տարածված է գաղափարախոսությունը, որ մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարում եւ սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, բայց դրա հետ մեկտեղ տեսնում ենք, որ մարդիկ, նույնիսկ գլոբալիզացիայի դարում, պահպանում են հավատարմությունն իրենց ազգային նկարագրին, իրենց մշակույթին, հավատամքին եւ ավանդույթներին: Սա հետաքրքրական երեւույթ է: Եվ արցախահայության պայքարն ու այն դժվարությունները, որոնց միջոցով Արցախի ժողովուրդն անցել է պատերազմի տարիներին, եւ ոչ պակաս դժվարին ճանապարհը, որ անցնում է այսօր ' անկախ պետականության կառուցման տարիներին, դրա օրինակն են:

-Այնուամենայնիվ ճանաչումը կամ չճանաչումը չի խոչընդոտում որեւէ երկրի զարգացմանը, իսկ ԼՂՀ-ին' հատկապես: Ավելին, Արցախն այսօր հանդիսանում է օրինակ:

-Առիթ եմ ունեցել նշելու, որ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ պետություններ, որոնք երկար ժամանակ ճանաչված չեն եղել: Նրանց մի մասը այսօր գերտերություն են: Ճանաչումը չպետք է դիտարկել որպես ինքնանպատակ: Այն լծակ է, հզոր գործիք, որը թույլ կտա վերջնականապես ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ժողովրդի անվտանգությունն ու զարգացման հնարավորությունները: Նույնիսկ այս պայմաններում ԼՂՀ-ն կարողանում է զարգանալ եւ դրա վկայությունն է ոչ միայն վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունները, այլեւ օրեցօր փոփոխվող քաղաքները, փողո ցները, մարդիկ, ովքեր կապված են այս հողին եւ որոնց մտքով չի անցնում, որ այս հողը կարելի է լքել:

-Պարոն Միրզոյան, արդյո՞ք չափազանացված չէ այն կարծիքը, որ ԼՂՀ անվտանգության գլխավոր երաշխավորը հենց միջազգային ճանաչումն է:

ԼՂՀ միջազգային ճանաչումը զգալիորեն կամրապնդի կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում, միաժամանակ անդառնալի կդարձնի բանակցային գործընթացը: Սակայն ես կարծում եմ, որ նախեւառաջ Արցախի խաղաղության գրավականը ամուր պետականությունն ու ամուր բանակն է, որոնք առկա են Արցախում:

Ձեր գրեթե բոլոր հարցազրույցներում միշտ նույն միտքն եք արտահայտում: Մեջբերում եմ' «ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը սակարկման եւ առեւտրի առարկա լինել չեն կարող»: Ի՞նչ նկատի ունեք այս արտահայտությունն ասելով եւ կա արդյո՞ք կոնկրետ հասցեատեր:

-Սա արտահայտություն չէ, որն ուղղված է կոնկրետ հասցեատերի: Սա արձանագրումն է մի փաստի, որ արցախահայությունը' շարքային քաղաքացուց մինչև ղեկավարները, չի պատկերացնում այլ կենսակերպ, գոյության այլ ձեւ:

-ԼՂ հակամարտության կարգավորման հարցով գոյություն ունի փորձագետների երկու խումբ: Նրանցից մեկը կարծում է, որ հակամարտությունը պետք է լուծվի ռազմական եղանակով, մյուսը' դիվանագիտական: Դուք, բնականաբար, երկրորդ խմբի տեսակետը կպաշտպանեք: Որո՞նք կլինեն Ձեր հիմնավորումները:

-Նախ սկսենք նրանից, որ դիվանագիտությունը չի բացառում որոշակի փուլերում ռազմական եղանակների օգտագործում: Դիվանագիտություն չի նշանակում պասիվ, հլու-հնազանդ կեցվածք: Դիվանագիտությունն, ինչպես ասում են, հնարավորի արվեստ է: Արհեստական եմ գտնում այդ տարանջատումը' մի մասը խաղաղության, մի մասը' պատերազմի: Ակնհայտ է մեկ բան. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, նրա ղեկավարությունն ու բանակը չեն վախենում պատերազմից: Բոլորն անցել են պատերազմը, դիմացել են պատերազմի արհավիրքներին եւ հենց դրա համար հասկանում են խաղաղության գինը: Հենց դրա համար ԼՂՀ ժողովուրդը հակված է խաղաղ կարգավորման եղանակին: Մենք համոզված ենք, որ խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Դա ոչ միայն ԼՂՀ, այլեւ Հայաստանի եւ ողջ միջազգային հանրության տեսակետն է:

-Դուք կարգավորման գործընթացում առաջընթաց տեսնո՞ւմ եք:

-Ցանկացած բանակցային գործընթաց դիտարկել որպես ուղիղ գիծ, որ մեկնարկում ես եւ անպայման ավարտում ես որոշակի ժամանակում փայլուն հաղթանակով' սխալ է: Բանակցային գործընթացն ունի իր ներքին տրամաբանությունը: Ամենակարեւորը բանակցային գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների անկեղծ ցանկությունն է' ընթանալ բանակցային ճանապարհով: Ցավոք, այսօր տեսնում ենք, որ գործընթացի մասնակիցներից մեկը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է այն' փորձելով տանել դեպի փակուղի՝ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը փորձում բարդել ուրիշների վրա: Սակայն այս խաղն անվերջ չէ, եւ գնալով այդ խաղի նպատակը հասկացողների թիվն ավելանում է: Հայկական կողմը բազմիցս նշել է, որ Ադրբեջանը վարում է ապակառուցողական քաղաքականություն: Սա ոչ թե սոսկ խոսքեր են, այլ հիմնավորված կարծիք:

-ԵԽԽՎ-ն ԼՂ հիմնահարցի առնչությամբ որոշել է զեկույց պատրաստել եւ զեկուցողը Ռոբերտ Վալտերն է, ով, մեղմ ասած, իր անաչառությամբ աչքի չի ընկնում: Մտահոգություններ այս հարցի առնչությամբ կա՞ն:

-Մեր տեսակետն ակնհայտ է: Կա երկու հիմնական կետ. Արցախի մասին ցանկացած փաստաթուղթ պետք է միտված լինի ընթացող բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը, այլ ոչ թե խոչընդոտելուն: Հնարավոր չէ պատրաստել որեւէ օբյեկտիվ փաստաթուղթ' անտեսելով Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը։ Կարելի է գրել ցանկացած թուղթ, բայց պետք է հասկանալ, որ կան թղթեր, որ այդպես էլ մնում են պարզապես թուղթ:

-Հատկապես նախորդ տարի սահմանին տեղի ունեցող լարված դեպքերից, օգոստոսյան լարված վիճակից ու ուղղաթիռի խոցումից հետո որքանո՞վ են արդիական Մադրիդյան սկզբունքները:

-Մադրիդյան սկզբունքների մշակմանը եւ քննարկումներին ԼՂՀ-ն չի մասնակցել: Մենք ասել ենք, որ ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացի փուլերին' սկսած ինչ-ինչ գաղափարների քննարկումից եւ դիրքորոշում մշակելուց, մինչեւ պայմանավորվածությունների մշակում: Մենք պատրաստ ենք ստանձնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման պատասխանատվությունը:

-Մեր նախորդ հանդիպման ժամանակ, խոսելով Արցախում դիվանագիտության զարգացման մասին, ասացիք, որ դիվանագետներ կան, սակայն պրոֆեսիոնալ առումով աշխատելու եւ զարգանալու տեղ ունեն: Այս երկու տարվա ընթացքում փոփոխություններ եղե՞լ են:

-Միանշանակ կարող եմ ասել, որ դիվանագետը' լինի Ստեփանակերտում, Երեւանում, Փարիզում թե Վաշինգտոնում, երբեք չի կարող ասել, որ կայացած դիվանագետ է, քանի որ դիվանագետն իր վրա աշխատում է ողջ կյանքի ընթացքում եւ անընդհատ կրթվում ու կատարելագործվում: Դիվանագիտությունն Արցախի համար նոր ոլորտ է: Կային երկու ոլորտներ, որոնք պետականություն ստեղծելուց հետո նորություն էին: Մեկը բանակաշինությունն էր, մյուսը' արտաքին քաղաքականությունը: Թող ինձ ներեն իմ զինվորական գործընկերները, բայց կպնդեմ, որ բանակաշինության պարագայում ավելի հեշտ էր, քանի որ ունեինք խորհրդային բանակում ծառայած փայլուն սպաներ և զինվորներ, ովքեր իրենց փորձն օգտագործեցին այդ գործում: Սակայն արտաքին քաղաքականության ոլորտը բոլորովին նոր էր եւ մենք ստիպված էինք սկսել զրոյից: Այդ առումով ես շատ շնորհակալ եմ իմ նախորդներից: Եթե այսօր ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշակի հաջողություններ ունի, դա ոչ միայն ներկայիս դիվանագետների ջանքերով է, այլեւ շնորհիվ այն ամուր հիմքի, որը մեզ փոխանցվել է: Ինչ վերաբերում է կատարելագործմանը, մենք օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն սովորելու նոր բան, կատարելագործ ելու մեր աշխատանքը:

Հարցազրույցը Հասմիկ Հարությունյանի

 

Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дни