Երեւանի եւ Բաթումիի միջեւ կարող են իրականացվել ուղիղ ավիաչվերթեր
ОБЩЕСТВОԱջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարիձեն եւ Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը քննարկել են Երեւանի եւ Բաթումի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:
Հանդիպման մասին տեղեկությունն«Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության եւ զբոսաշրջության զարգացման հարցերը: Գլխավոր հյուպատոսը համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու պատրաստակամություն Է հայտնել:
«Աջարիայի եւ Հայաստանի միջեւ արդեն երկար տարիներ համագործակցություն Է իրականացվում տարբեր ուղղություններով: Տարածաշրջանը գործընկերային հարաբերություններ ունի եղբայր-քաղաքների հետ, ինչն ապագայում պետք Է Էլ ավելի ակտիվացվի»,-նշել Է Պատարաձեն:
Վերջին տարիներին զգալիորեն աճել Է Աջարիա այցելող հայաստանցիների թվաքանակը:
Հայաստանը երրորդ տեղն Է զբաղեցնում տարեսկզբից Վրաստան ժամանած միջազգային այցելուների թվաքանակով:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



