Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է նաև Հայաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքները
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է վերջին օրերին ունեցած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքները:Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Խորհրդակցության ընթացքում հանգամանորեն քննարկվել են այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահի հանդիպումների արդյունքում»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Ղրիմի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը և անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:



