Ռուսաստանը Հալեպի համար մարտերում դադար Է հայտարարել հումանիտար գործողության շրջանակներում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի իշխանությունները հայտարարել են Հալեպում մարտական գործողությունները միակողմանի կարգով օրական երեք ժամով դադարեցնելու պատրաստակամության մասին, որպեսզի հումանիտար շարասյուներին հնարավորություն տրվի մտնել պաշարված քաղաք, որտեղ վերջին մի քանի ամսում չեն դադարում մարտերը Սիրիայի կա ռավարական զորքերի, որոնց օգնում Է ռուսական օդուժը, եւ ապստամբների միջեւ:
ՄԱԿ-ը խոստացել Է քննարկել Ռուսաստանի առաջարկությունը, բայց ավելի վաղ անհրաժեշտ Էր համարում առնվազն 48-ժամյա հրադադարը՝ հումանիտար օգնությունը տեղ հասցնելու համար:
Վերջին չորս տարում Հալեպը՝ Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը, բաժանված Է մոտավորապես երկու հավասար մասերի. արեւմտյան մասը վերահսկում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը, արեւելյանը՝ նրա հակառակորդները:
Քաղաքի արեւելյան մասում, ՄԱԿ-ի գնահատումներով՝ բնակվում Է շուրջ 250 հազար մարդ:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, սկսած օգոստոսի 11-ից քաղաքում մարտական գործողությունները կդադարեցվեն երեք ժամով՝ 10:00-ից մինչեւ 13:00-ը:



