Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 76100 մարդու աշխատանքից ազատել են
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ այսպես կոչված «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:
Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Ալան հավելել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ:
Թուրք նախարարը նշել է, որ 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ:
Աֆղան Ալան նաեւ նշել է, որ 190 զինվորականներ, որոնցից 9-ը գեներալներ եւ 96-ը ոստիկաններ գտնվում են որոնման մեջ:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Թուրքիայի զինված ուժերի հեղաշրջմանը մասնակից հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:



