Փախստականների շուրջ 80 տոկոսը Գերմանիա Է ժամանում առանց անձը հաստատող փաստաթղթերի
МЕЖДУНАРОДНОЕՓախստականների շուրջ 80 տոկոսը Գերմանիա Է ժամանում առանց անձը հաստատող փաստաթղթերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոս 11-ին հայտնել Է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով համերկրային ոստիկանությանը:
Հրատարակության տվյալներով՝ ժամանողները միտումնավոր թաքցնում են փաստաթղթերը, թեեւ միգրացիոն ծառայությունում նրանք հայտարարում են, որ դրանք կորցրել են: Փախստականներից շատերն իրենց ներկայացնում են որպես սիրիացիներ, քանի որ այդ դեպքում Գերմանիայում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու հավանականությունն ավելի մեծ Է: 2015 թվականին Սիրիայից ժամանած փախստականների 96 տոկոսին ԳՖՀ-ում ընդունել են:
Bild-ը սեփական լրագրողական հետաքննություն Է անցկացրել օտարերկրացիների գործերի գերատեսչություններից մեկում. նրա աշխատակիցների տվյալներով՝ բազմաթիվ «սիրիացի փախստականներ» 2015 թվականին Գերմանիայում ժամանակավոր բնակության իրավունք են ստացել նույնիսկ առանց անհատական զրույցի:
Նրանց առաջարկել Էին 10-Էջանոց հարցարան լրացնել, եւ ապաստան տրամադրելու համար հիմք Էր դարձել ամենաառաջին հարցի պատասխանն այն մասին, որ հայցորդը Սիրիայում հետապնդումից զգուշանում Է իր «ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական համոզմունքների եւ որոշակի սոցիալական խմբի պատկանելու» հիման վրա:
2015 թվականին Գերմանիան ընդունել Է ավելի քան 1 մլն փախստականների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



