Հայաստանի հարևան երկրներում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ. ՍՊԾ
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 4-10-ը սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Ինչպես տեղեկացրին ՍՊԾ լրատվական ծառայությունից, տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Օգոստոսի 4-ին և 5-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օգոստոսի 4-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Գյանջա (Գանձակ) քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք: Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ևս չորս երկրաշարժ, երկուսը` 3 և 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6 և 2.9) Իրանում, համապատասխանաբար՝ Թավրիզ քաղաքից 65 կմ դեպի հյուսիս-արևելք և Խոյ քաղաքից 16 կմ դեպի արևելք, մյուս երկուսն էլ Թուրքիայում՝ Վան քաղաքից 55 կմ դեպի հարավ-արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) և Ալաշկերտ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5): Օգոստոսի 10-ին Ադրբեջանի Թովուզ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ՝ 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7):
Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Օգոստոսի 4-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում, որի էպիկենտրոնը գտնվում է Լա Կիակա քաղաքից 52 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն օրը 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հյուսիսային Մարիանյան կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:



