ԱՄՆ-ում ձերբակալել են Trump Tower երկնաքեր մագլցող տղամարդուն
МЕЖДУНАРОДНОЕՆյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել Է այն տղամարդուն, որը փորձում Էր պարանի եւ ծծիչների օգնությամբ մագլցել Մանհեթենի Trump Tower 58-հարկանի երկնաքեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանները բացել են լուսամուտը եւ «ժայռամագլցողին» շենքի ներս քաշել, երբ նա հասել Էր 21-րդ հարկ:
Տղամարդը գրավել Էր Նյու Յորքի հարյուրավոր բնակիչների ուշադրությունը, որոնք դիտում Էին նրա «վերելքը» եւ լուսանկարում նրան իրենց շարժական սարքերով:
Նորությունների մի քանի ալիքներ ուղիղ եթերով ցուցադրել են արտասովոր ոստիկանական գործողությունը:
Trump Tower երկնաքերում Է գտնվում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը: Նա նաեւ ապրում Է այդ շենքում, սակայն միջադեպի պահին նա Նյու Յորքում չի եղել:
Ոստիկանությունում չեն հայտնել տղամարդու անունը, սակայն նշել են, որ նա 20 տարեկան Է եւ Վիրջինիայից Է: Ոստիկանների խոսքով՝ նա ցանկանում Էր ծանոթանալ Թրամփի հետ եւ, հավանաբար, չԷր կամենում ոչ մեկին վնաս պատճառել:
Այս շաբաթ ավելի վաղ YouTube-ում հրապարակվել Էր տեսագրություն, որտեղ տղամարդն իրեն համարում Է «անկախ հետազոտող» եւ ասում, որ ցանկանում Է «կարեւոր հաղորդում» փոխանցել Դոնալդ Թրամփին:
«Ժայռամագլցողին» տարել են հիվանդանոց հոգեկան հետազոտության համար:



