ՄԱԿ-ը Դոնբասում սպանված ու վիրավորված խաղաղ բնակիչների ռեկորդային թիվ է արձանագրել
МЕЖДУНАРОДНОЕԴոնբասի զինված հակամարտության ընթացքում սպանված ու վիրավորված խաղաղ բնակիչների թիվը հասել է մեկ տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշի: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ամսական հաշվետվության մեջ, որը հրապարակվել է օգոստ ոսի 10-ին:
Փաստաթղթում նշվում է, որ Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ հուլիսին Ուկրաինայի արեւելքում մարտական գործողությունների հետեւանքով 73 մարդ է տուժել խաղաղ բնակչության թվից. ութ ուկրաինացիներ զոհվել են, եւս 65-ը՝ վիրավորվել:
Ավելի վաղ 2015 թվականի սեպտեմբերից ի վեր մարտական գործողությունների հետեւանքով առավել մեծ թվով զոհեր են եղել հունիսին՝ 12 զոհված եւ 57 վիրավոր:
Ընդհանուր առմամբ Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր սպանվել է 9553 մարդ, եւս ավելի քան 22 հազար հոգի վերքեր են ստացել: Ավելի քան մեկ միլիոն բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Մարդու իրավունքների վարչությունում նշում են, որ խաղաղ բնակչության շրջանում կորուստների հիմնական պատճառը գնդակոծումներն են, որոնք «ավելի հաճախ են կատարվում ցերեկային ժամերին եւ բնակեցված շրջաններում»:



