Միայն ամենաանվախ մարդիկ կարող են այցելել այս վայր
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Հազարավոր տաղանդավոր ճարտարապետներ կան, որոնք հրաշալի կառույցներ են ստեղծել: Դրանցից մեկն էլ այս կոկտեյլ-բարն է, որը գտնվում է ժայռի վրա, Մեքսիկայում: Բացումը շուտով տեղի է ունենալու: Միայն ամենաանվախ մարդիկ կայցելեն այս վայր:
Այս բարը կառուցվելու է Մեքսիկայի Կոպեր Կանյոնի հենց գագաթին:

Այն ունենալու է 2 հարկ: Վերին հարկում լողավազան, հյուրասեղան և աթոռներ են տեղակայված լինելու:

Իսկ առաջին հարկում ճարտարապետները պլանավորում են բար կառուցել, որտեղ հնարավոր կլինի պատվիրել ամենատարբեր ըմպելիքները: Պատկերացրեք, որ ամենատարբեր տեսակի ալկոհոլների ազդեցության տակ եք լինում և ... հատակն ապակուց է լինում:
Երևի կարիք չկա նշելու, որ այստեղ կարող են գալ միայն նրանք, ովքեր ընդհանրապես չեն վախենում բարձրությունից:

Բայց եթե կարողանաք հաղթահարել Ձեր վախերը, ապա հնարավորություն կունենաք վայելելու Բասասեչի ջրվեժի աննման տեսարանը:




