Ահա աշխարհի ամենամեծ հյուրանոցը
ЛАЙФՉոր և անտանելի շոգ Միջին Արևելքում դուք կարող եք գտնել ամենաշքեղ կառույցներից մեկը: Զարմանալի չէ, որ հենց շքեղ և շռայլ Միջին Արևելքում է գտնվում աշխարհի ամենամեծ հյուրանոցը:
3.5 միլիարդ դոլլար արժողությամբ այս հյուրանոցը դեռ կառուցման փուլում է Մեքքայում:
Ահա, թե ինչ տեսք է ունենալու Աբրա Կուդայ հյուրանոցը:

Աբրա Կուդայը, որը պատկանում է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարությանը, ունենալու է 45 հարկանոց 12 աշտարակներ, 10.000 սենյակ, ավելի քան 70 ռեստորաններ, և ուղղաթիռի 5 կայանատեղի:

Հյուրանոցը և դրա ինտերիերը դիզայնավորվելու է լոնդոնյան Areen Hospitality կազմակերպությունը:
Այս հյուրանոցի 5 հարկերը պատկանելու են միայն Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին:
12 աշտարակներից 10-ը լինելու են չորս աստղանի, իսկ մնացած երկուսը՝ հինգ աստղանի՝ հատուկ հյուրերի համար:
Ահա հյուրանոցի ռեստորաններից մի քանիսը:


Հյուրանոցի շքեղ համարներից մեկը:

Ներկայումս աշխարհի ամենամեծ հյուրանոցը Լաս Վեգասի Պալացոն է, սակայն այն շուտով ուղղակի թզուկի տեսք կունենա՝ համեմատած Աբրա Կուդայի հետ:

Հյուրանոցի բացումը նախատեսվում էր 2017 թվականին, սակայն տնտեսական խնդիրների պատճառով բացումը հետաձգվել է մինչև 2018 թվականը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



