Քանյե Ուեսթը մեղադրում է Քիմին՝ երեխաների հետ քիչ ժամանակ անց կացնելու համար
ЛАЙФՌեփեր Քանյե Ուեսթն անհանգստանում է իր երեխաերի դաստիարակության համար և մեղադրում է Քիմ Քարդաշյանին՝ երեխաների հետ քիչ ժամանակ անց կացնելու և իր կարիերան առաջնայինը համարելու համար:
Զույգի միջև լարվածությունը բացահայտվեց Քարդաշյանների ռեալիթի շոուի վերջին սերիայի ժամանակ, երբ Քանյեն բողոքում էր Քիմի չափազանց խիտ գրաֆիկից: Այդ սերիան նկարահանվել էր մայիս ամսին՝ հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում նշվում է Մայրերի օրը: Այդ օրը Քանյեն ցանկանում էր ռոմանտիկ անակնկալ մատուցել իր կնոջը և լավ ժամանակ անց կացնել իր փոքրիկ ընտանիքի հետ, սակայն նրա պլանները քիչ էր մնում ձախողվեին, քանի որ Քիմը պետք է գնար Նյու Յորք:
Քանյեն ծաղրանքով ասում է. «Մենք նու՞յնպես գալիս ենք քեզ հետ, թե՞ դու չես ցանկանում Մայրության օրը անց կացնել քո ամուսնու և երեխաների հետ:»
Այդ ամենից հետո Քիմը փոխեց իր պլանները, որպեսզի կարողանա իր թանկագին ժամանկն անց կացնել ամուսնու և 3-ամյա դուստր Նորթի ու փոքրիկ Սեյնթի հետ:
Եվ հենց այդ օրն էր, որ Քանյեն հրաշալի անակնկալ մատուցեց Քիմին՝ առավոտյան իրենց տան հյուրասենյակից նվագախմբով նրան արթնացնելով:
Քիմը զղջաց իր արարքի համար և խոստովանեց, որ ինքն իրենից հիասթափված է՝ նման կարևոր օրը ընտանիքից հեռու անց կացնելու մտքի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



