Վթար Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին. Վարորդը տեղում մահացել է
ОБЩЕСТВОՕգոստոսի 10-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայից «Զվարթնոց» օդանավակայան գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին եւ շրջվել, գազի խողովակից առկա է արտահոսք հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 24 տան մոտակայքում «Toyota Aristo» մակնիշի NN-039-TT պ/հ (վարորդ Արկադի Բուդանո, ծնվ. 1979թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել է ճանապարհի երկաթյա արգելապատնեշին, այնուհետեւ գազի խողովակին, բետոնյա էլ.սյանը եւ շրջվել, վարորդը տեղում մահացել է, իսկ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւորը (Միչադիմ, ծնվ. 2000 թ.) տեղափոխվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն Ա.Բուդանոյի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետեւ իրականացրել են վառելիքաքսուկային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:



