Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դանիայի իշխող կուսակցությունը պահանջել է դադարեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները

МЕЖДУНАРОДНОЕ

Դանիայի իշխող Լիբերալ կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Միշել Աաստրուպ Յենսենը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության բանակցություններին:

Վկայակոչելով թուրքական «Ենիչաղ» թերթը, մեկնաբանելով Թուրքիայի հետ ԵՄ միջեւ միգրացիոն համաձայնագրի կյանքի կոչման եւ վիզայի ազատականացման շուրջ Անկարայի եւ Բրյուսելի միջեւ տարաձայնություններն ու Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը, Յենսենը լրագրողներին ասել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ոչ ժողովրդավարական նախաձեռնությունների» եւ մահապատիժը վերականգնելու կոչերին նրա աջակցութ յան պատճառով անհրաժեշտ է վերջ դնել Թուրքիայի` ԵՄ բանակցություններին:

«ԵՄ-ին թեկնածու երկրի համար անհրաժեշտ նվազագույն կարմիր գիծն արդեն հատված է», -ասել է նա:

Ենսենը պնդել է, որ Թուրքիան պետք է հանվի ԵՄ-ին թեկնածու երկրների ցուցակից:

«Սա բանակցություններում ոչ թե դադար, այլ իրապես վերջ է, եւ պետք է Թուրքիան թեկնածու երկրների ցուցակից հանվելու պատճառ հանդիսանա», -համոզմունք է հայտնել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ հայտարարությամբ հանդես էր եկել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Ինչպես Սեբաստիան Կուրցը, այնպես էլ Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը հայտարարել էին ԵՄ-ին անդամակցելու հարցով Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Քրիստիան Քերնը հեռուստատեսություններից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Թուրքիայի տնտեսությունը հետ է մնում եվրոպական երկրների տնտեսություններից: Նա ընդգծել էր, որ իրենք չպետք է վախենան պաշտոնական Անկարայի զայրույթից:

«Մենք Թուրքիայի առջեւ խնդրողական վիճակում չենք: Մենք այդ երկր մեծ ներդրողներից ենք: Թուրքիան տնտեսապես կախված է ԵՄ-ից», -ասել էր նա` նշելով, որ միգրացիոն համաձայնագրի հետ կապված Անկարայի սպառնալիքները չեն կարող վախեցնել իրենց:

Գերմանիայի Դաշնության վարչապետ Անգելա Մերկելի օգնական Սիգմար Գաբրիելը օրերս հայտարարել է, որ առաջիկա 20 տարիներին խոսք չի կարող լինել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության մասին:

Նա ասել է, որ Թուրքիան դեռեւս շատ հեռու է ԵՄ չափանիշներից:

Մերկելի օգնականն ասել է, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ինչի մասին խոսում է այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը, ապա ԵՄ բոլոր պայմանները կատարելու դեպքում անգամ անդամակցության բանակցությունները «տարբեր իրավիճակում» կհայտնվեն, այսինքն` կկասեցվեն:

«Մահապատժի վերականգնումը կհակասի ԵՄ հիմնարար իրավունքների հռչակագրին: Այդ ժամանակ անդամակցության բանակցությունների իմաստը կկորի», -նշել է նա: 

Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության  առաջնորդ Քրիստիան Լինդները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները` երկրում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո համեմատել է Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում 1930-ական թվականներին նացիստների գործողությունների հետ (Reuters):

Լինդները հիշեցրել է, որ 1930-ական թվականներին քաղաքացիական ազատությունները սահմանափակելու ուղիով նացիստներն ամրապնդել են երկրում իշխանությունը, եւ ներկայում Էրդողանը «անմիջապես իր համար ավտորիտար ռեժիմ է կառուցում»:

Հունիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո, որի կազմակերպման մեջ Էրդողանը մեղադրել է իր երբեմնի բարեկամ եւ հովանավոր, չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա շարժմանը, Թուրքիայի նախագահը համատարած զտումներ է սկսել երկրի պետական, իրավական, անվտանգության, բիզնես կառույցներում` գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով ազատելով աշխատանքից  60 հազարից ավելի մարդու եւ ձերբակալել 13 հազարից ավելի քաղաքացիների:

Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО