Լեւոն Զուրաբյան. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսենսուս չկա
ПОЛИТИКАՀայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացման շուրջ կոնսենսուս չկա. ոչ հասարակությունը, ոչ քաղաքական ուժերը նման պահանջներ չեն դնում, եթե չհաշվենք քաղաքական 1-2 ուժի: Այդ մասին օգոստոսի 25-ին Հայաստանի քաղաքական ուժերի հետ Վենետիկի հանձնաժողովի անդամների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով կոնսենսուս գոյություն ուներ, և դրա դրսեւորումը դարձավ խորհրդարանական երեք ուժի («Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ «Հայ Ազգային Կոնգրես» – խմբ.) միասնականությունը. վերջիններս համաժողովրդական շարժում կազմակերպեցին սահմանադրական փոփոխությունների դեմ: «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կրկես չէ եւ Գագիկ Ծառուկյանը պիտի հեռանա քաղաքականությունից, ինչը եւ տեղի ունեցավ: Այսինքն այս սահմանադրական բարեփոխումների դեմ ձեւավորված շարժումը ահաբեկման միջոցով ոչնչացվեց: Մենք այդ փաստերը ներկայացրել ենք, Վենետիկի հանձնաժողովը պիտի իմանա, որ Հայաստանում կոնսենսուս գոյություն չունի, նշել է Լեւոն Զուրաբյանը:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե «եռյակի» քաղաքական ուժերից մեկի` «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարում են, որ սահմանադրության նախագիծը ուղղված չէ իշխանության վերարտադրմանը, ՀԱԿ-ի խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կարծում եմ` դա շարունակությունն է նրա, ինչ ասացի»:



