Մոնակոն մտադիր է փոխել Վալենսիայի հետ դիմակայության ելքը. Ժարդիմ
СПОРТ«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը պատմել է, որ իր թիմը կանի հնարավոր ամեն ինչ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար։ Որակավորման վերջին փուլի առաջին խաղում «Մոնակոն» 1։3 հաշվով պարտվել էր իսպանական «Վալենսիային»:
«Երկրպագուների առաջ պետք է երազանքի հանդիպում անցկացնենք։ Ե՛ւ պաշտպանությունը, ե՛ւ հարձակումը կարող են ավելի լավ խաղալ. ամեն ինչ կախված է թիմային աշխատանքից։ Վճռական ենք դիմակայության ելքը փոխելու հարցում։ Գիտենք, որ հեշտ չի լինի, սակայն կանենք ամեն ինչ։
Ցանկանում ենք հանդես գալ Չեմպիոնների լիգայում եւ հաջողության հասնել»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Մոնակո» - «Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



