Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ պետք է զիջի Ադրբեջանը

ИНТЕРВЬЮ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հայտարարել է, թե Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԼՂ հակամարտության փոխզիջումային և երկուստեք ընդունելի լուծում գտնեն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դա իսկապես խնդիր է, որը մեզ է հասել խորհրդային անցյալից։ Գիտեմ՝ որքան սուր է հարցը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։ Մենք ձգտելու ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը կլինի փոխզիջումային, բայց ընդունելի երկու կողմի համար»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահը։

Այս ամենի վերաբերյալ Past.am-ը մի քանի հարց ուղղեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին:

-Պարո՛ն Բաբայան, «երկուստեք ընդունելի լուծում» ասվածն ի՞նչ է ենթադրում: ԼՂՀ իշխանություններն ի՞նչ են հասկանում դրա տակ:

- Լուծումը պետք է այնպիսին լինի, որ բոլոր կողմերը համաձայն լինեն: Սա ընդհանուր մոտեցում է, որը պետք է լինի ցանկացած հակամարտության մեջ: Իհարկե, բացառություն է, երբ խոսքը գնում է կապիտուլյացիայի մասին: Երբ պատերազմական գործողություններ են, մի կողմը ջախջախվում է, այստեղ արդեն բոլորի համար ընդունելի տարբերակների մասիս խոսք անգամ լինել չի կարող: Լավագույն տարբերակը կլինի, եթե մոտեցումներն ընդունելի լինեն ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլև Արցախի համար: Բայց մինչև դրան հասնելը, իհարկե, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փոխի իր դիրքոշորումը: Իսկ Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը: Սա է խնդիրը:

- Ռուսաստանի ջանքերն ինչպե՞ս եք գնահատում:

- Ռուսաստանը, իհարկե, շատ կարևոր գործոն է տարածաշրջանում: Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրները, Ռուսաստանը նույնպես շահագրգիռ է, որպեսզի այստեղ լինի խաղաղություն և կայունություն, ավելի ստույգ՝ աշխարհաքաղաքական հավասարակշռություն: Անմիջապես կլինեն կատակլիզմներ, եթե փոխվի այդ հավասարակշռությունը: Եթե Ռուսաստանը շահագրգռված է համապարփակ կարգավորմամբ, ինչպես նշում է, դա ողջունելի է: Դա իրոք տեսանելի է և նորություն չէ մեզ համար: Պուտինի հայտարարությունն արտառոց չէ:

-Մի քանի օր առաջ Երևանից եկած լրագրողներս Ստեփանակերտում զրուցում էինք քաղաքացիների հետ: Գրեթե ոչ ոք չգիտեր՝ ինչ է նշանակում փոխզիջում: Մարդկանց համար անհայտ էր՝ Ադրբեջանն ի՞նչ է զիջելու:

- Նայած՝ ինչ տեսանկյունից եք նայում: Փոխզիջումն Ադրբեջանի համար այն է, որ ինքը պետք հաշտվի իրականության հետ: Եթե նա չի հաշտվում իրականության հետ, ապա փոխզիջման պատրաստ չէ: Նա ուզում է վերականգնել անցյալը: Դա ոչ միայն հնարավոր չէ, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նա կարող է դա անել, եթե, կոպիտ ասած, մեզ հաղթի, ցեղասպանություն կատարի: Չեմ կարծում՝ նման բան լինի:

Բոլորի համար պարզ է, որ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի մաս: Խորհրդային միության ժամանակ բռնակցվել է, բայց դա չի նշանակում, որ նման իրավիճակ էլի հնարավոր է: Որոշակի տերմինաբանություն կա, որը շատ է շահարկվում ոմանց կողմից: Մարդիկ կան, որոնք փորձում են երևալ ավելի հայրենասեր, ազգի մասին մտածող «սուպեր մաքուր»: Երբ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, դրա տակ հասկացվում է այնպիսի մի կարգավորում, որը թույլ կտա Արցախին և Հայաստանին լիարժեք ապահովել անվտանգությունը: Սա ամենակարևորն է: Ճանաչումն ու կարգավիճակը ևս շատ կարևոր են, բայց եթե պետությունն ի վիճակի չլինի ապահովել անվտանգությունը, ապա կարող է օկուպացվել:

Նորագույն պատմության մեջ այդպիսի նախադեպեր բազմաթիվ են: Շատ են խոսում տարածքների մասին: Տարածքային խնդիր կա, բայց այն միակողմանի չէ:

Ի՞նչ կարգավիճակ ունեն այս հակամարտության մեջ Գետաշենը, Շահումյանը, Հյուսիսային Արցախը, մեր մարշալների գյուղը՝ Չարդախլուն: Սա էլ է տարածքային խնդիր: Այսինքն՝ երբ խոսքը գնում է համապարփակ, համաձայնեցված տարբերակների մասին, բոլոր խնդիրները պետք է քննարկվեն:

Չպետք է մտածել, որ տարածքների հարց միայն Ադրբեջանն ունի: Ադրբեջանը կարողացել է այնպիսի քարոզչություն տանել, որ բոլորը կարծեն, թե տարածքային խնդիր միայն ինքն ունի: Այդպես չէ, մենք էլ ունենք բազմաթիվ խնդիրներ՝ սահմանների հետ կապված: Էլի եմ հիշեցնում Շահումյանի, Գետաշենի մասին: Նրանք հենց ԼՂՀ ստեղծող սուբյեկտներ են: Միակողմանի է դիտարկվում այս հարցը: Բոլորին թվում է, թե միայն Արցախը պետք է ինչ-որ տարածքներ տա:

Լևոն Փանոսյան

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе