Արևապաշտպան քսուքը չի կարող փրկել քաղցկեղից. գիտնականներ
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Արևայրուքից պաշտպանող քսուքը չի կարող կանխարգելել մաշկի քաղցկեղի առաջացումը։ Նման եզրահանգման են եկել Պիտսբուրգի համալսարանի գիտնականները։
Այնուամենայնիվ նման քսուքներ օգտագործելը անհրաժեշտ է, ասում են մասնագետները։
Իրենց աշխատանքի ընթացքում գիտնականները ուսումնասիրել են մի քանի հետազոտություններ և ոչ մի ապացույց չեն գտել այն բանի, որ արևից պաշտպանող քսուքը կարող է պաշտպանել քաղցկեղից։
Պարզվել է, որ այն անձինք, ովքեր օգտագործել են նման քսուքներ, նույնն հաճախականությամբ են առնչվել մաշկի քաղցկեղի հետ, ինչպես մարդիկ, ովքեր չեն օգտագործել նման քսուքներ։
Սակայն, ինչպես պնդում են մասնագետները, անվտանգ արևայրուքի միջոցների անօգտակարության մասին խոսելը դեռ շատ վաղ է։
Հետազոտությունները շարունակվելու են, իսկ մինչ այդ արևի տակ մնալու կանոնները պետք է պահպանել։



