52-ամյա երգչուհի Ազիզան Նիսում առաջին անգամ ամուսնացել է
ЛАЙФ2-ամյա երգչուհի Ազիզան Նիսում առաջին անգամ ամուսնացել է, տեղեկացնում է «Дни»–ն։ Այդ մասին Instagram–ում հայտնել է նրա ընկերուհին՝ հայտնի երգչուհի Նարգիզ Զաքիրովան։
Լուսանկարի մակագրության մեջ ասվում է, որ այդ ծաղկեփունջը Նարգիզը նվեր է ստացել հենց Ազիզայից։ «@azizatv, Որքան ճարպկորեն դու նետեցիր բաղձալի ծաղկեփունջը ))))))), եւ բազմաթիվ հիանալի տիկնանց մեջ ինձ էր վիճակված բռնել այն... Պատահականությու՞ն է... Բայց պատահականություններին ես երբեք չեմ հավատացել....»,– գրել է Զաքիրովան։
Սակայն Ազիզայի երկրպագուների համար շատ ավելի հետաքրքիր է այն տեղեկությունը, որը Նարգիզը նշել է հեշթեգերում։
Դրանց համաձայն՝ հայտնի Ազիզան վերջապես ամուսնացել է ոմն Ռուստամի հետ։ Ըստ երեւույթին՝ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել արտասահմանում։
Ազիզայի անձնական կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Դեռ մեկ տարի առաջ երգչուհին հանդիպում էր ոմն Ալեքսանդր Բրոդոլինի հետ։ Ազիզան Ալեքսաքնդրի հետ ծանոթացել էր 40 տարեկանում։



