Իրաքի խորհրդարանի խոսնակը խնդրել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահ Սալիմ ալ-Ջուբուրին դիմել է օրենսդիրներին՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Իրաքյան «Աս-Սումարիա»-ի փոխանցմամբ՝ դիմումը բավարարվել է:
Իրաքի պաշտպանության նախարարը Ալ-Ջուբուրիին մեղադրել է Իրաք սպառազինության մատակարարումների գործարքը կնքելիս կոռուպցիայի մեջ, իսկ մի քանի պատգամավորների՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու եւ շորթման մեջ:
«Պաշտպանության նախարարի մեղադրանքները կեղծ են, եւ ես ժողովրդին կապացուցեմ իմ անմեղությունը»,- ասել է խոսնակը:
Տեղեկություների համաձայն՝ անձեռնմխելիությունից զրկվել են եւս երկու ժողովրդի ընտրյալներ, որոնց մասին հիշատակվում է պաշտպանության նախարարի զեկույցում:
Վարչապետի նախաձեռնությամբ նրանց արգելվել է երկրից հեռանալ:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



