Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում չզոհաբերել երկու երկրի միջեւ հարաբերությունները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում չզոհաբերել երկու երկրի միջեւ հարաբերությունները հանուն Հիզմետ շարժման գաղափարախոս Ֆետհուլլա Գյուլենի: Այդ մասին, ըստ AFP-ի, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն չհանձնի Գյուլենին, դրանով կզոհաբերի Անկարայի հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին 17 տարին ԱՄՆ-ում ապրող Գյուլենին մեղադրում են Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար եւ նրա արտահանձնումն են պահանջում: Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Գյուլենի մեղավորության ծանրակշիռ ապացույցներ ներկայացվեն:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



