192 կիլոգրամ կշռող տղայի համար դիետա են սահմանել
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
10 տարեկան Արյա Պերմանի համար ծնողները դիետա են սահմանել։ Խնդիրը նրանում է, որ այժմ երեխայի քաշը կազմում է 192 կիլոգրամ։ Ճարպակալման պատճառով տղան այլևս չի կարողանում նորմալ հագուստ կրել և ազատ տեղաշարժվել, այդ պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես դադարել դպրոց հաճախել։
«Նա միշտ շատ հոգնած է և մշտապես բողոքում է շնչահեղձությունից։ Նա միայն ուտում է և քնում, իսկ եթե չի քնում, ապա մի քանի ժամ նստում է լողավազանում», պատմել են տղայի ծնողները։
Երեխայի ճարպակալումը կապված է նրա անվերահսկելի ախորժակի հետ։ Ծնողները ասում են, որ Արյան ուտում է օրական 5 անգամ։ Նրա սննդակարգը կազմում է բրինձը, ձուկը, միսը, բանջարեղենով ապուրը և երկու թխվածք, որոնցով կարելի է կերակրել երկու հասուն մարդու։
Ծնողները մտահոգված են, որ չափից դուրս գեր լինելը կարող է վնասել նրա առողջությանը և անգամ հանգեցնել նրա մահվան։ Այդ պատճառով ծնողները որոշել են Արյայի համար խիստ դիետա սահմանել։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)





