Բնական հրդեհն սպառնում Է Լոս Անջելեսից արեւելք ընկած հազարավոր տների
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրել են տարահանել այն տասնյակ տների բնակիչներին, որոնք բնական հրդեհից վտանգավոր հեռավորության վրա են գտնվում Լոս Անջելես քաղաքից արեւելք ընկած լեռնային տեղանքում: Եվս 5 հազար տների բնակիչներին առայժմ սոսկ խորհուրդ Է տրվել հեռանալ տներից:Այս մասին հայտնել Է Կալիֆոռնիայի նահանգի Անտառային հանդակների եւ հակահրդեհային պաշտպանության վարչությունը:
«Կրակն ընդգրկել Է 2,1 հազար հեկտար տարածություն: Դրա դեմ պայքարելու համար մոբիլիզացված Է 843 հրշեջ: Առայժմ հաջողվել Է կրակը տեղափակել 6 տոկոսով»,- ճշտել են վարչությունում:
18-րդ օրն Է, ինչ ավելի խոշոր բնական հրդեհ Է մոլեգնում Կալիֆոռնիայի Բիգ Սուր անտառապուրակի շրջանում՝ ԱՄՆ-ի Արեւմտյան ծովեզերքին: Կրակը ոչնչացրել Է 57 բնակելի տուն: Աղետի դեմ պայարում մոբիլիզացված են գրեթե 5 հազար հրշեջ, 405 հրշեջ մեքենա, ջրով լի 41 ատվոցիստեռն, 14 ուղղաթիռ եւ 67 բուլդոզեր:
Առայժմ տարերային աղետի միակ զոհը դարձել Է տարեց մի տղամարդ, որը տրակտորով մտել Էր կրակի գոտի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



