Հանրապետականները պահանջել են Թրամփին փոխարինել ԱՄՆ-ի նախագահի նոր թեկնածուով
МЕЖДУНАРОДНОЕԴոնալդ Թրամփի 50 հայտնի կուսակիցներ բաց նամակով դիմել են ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեին՝ առաջարկելով արտահերթ նիստ անցկացնել եւ նրան փոխարինել նախագահի նոր թեկնածուով: Այդ մասին Associated Press գործակալությանը հայտնել է «Հաշվետվության նախ ագիծ» գործողությունների կոմիտեի գործադիր տնօրեն Ռեջինա Թոմսոնը:
«Ծայրահեղ իրավիճակները ծայրահեղ միջոցներ են պահանջում»,- նշել է նա: «Դոնալդ Թրամփը տարերային աղետ է: Կուսակցության համագումարից հետո նրա գործելակեպրը պարզապես խայտառակություն է: Նա ավերումների ուղին է բռնել, իսկ մենք ընդամենը փորձում ենք կանխել դա»,- հավելել է Թոմսոնը:
Հանրապետական կուսակցության ներսում միլիարդատիրոջ առավել անհաշտ հակառակորդների թվում են նախագահի պաշտոնի նախկին թեկնածուներ Միթ Ռոմնին եւ սենատոր Ջոն Մաքքեյնը, նախկին նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերը եւ Ջորջ Բուշ-ավագը, ինչպես նաեւ նախընտրական արշավում Թրամփի նախկին մրցակիցները՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, սենատոր Մարկ Ռուբիոն եւ Օհայոյի նահանգի նահանգապետ Ջոն Քեյսիկը:
Թրամփը բաց նամակի հեղինակներին մեղադրել է ձախողված քաղաքականության եւ աշխարհի ապակայունացման մեջ:
«Այդ նամակում տեղ գտած անունները պատկանում են այն մարդկանց, ում ամերիկյան ժողովուրդը պետք է հարցնի աշխարհում տիրող ներկայիս քաոսի պատճառների մասին: Մենք նրանց պետք է շնորհակալություն հայտնենք, որ նրանք առաջ են ընկել: Այժմ մեր երկրում յուրաքանչյուրը գիտի, թե հատկապես ով է մեղավոր մեր աշխարհն այսչափ ոչ անվտանգ վայրի վերածման համար»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ, որը զետեղվել է նրա ընտրարշավի պաշտոնական կայքում:
Նա նամակն ստորագրած հայտնի հանրապետականներին մեղադրել է ձախողված քաղաքականության եւ իշխանությունից կառչելու փորձերի մեջ: «Նրանք ոչ այլ ինչ են, քան ձախողված վաշինգտոնյան էլիտա, որը ձգտում է պահել իշխանությունը: Եկել է ժամանակը՝ ստիպել նրանց պատասխան տալու իրենց գործողությունների համար»,- հավելել է միլիարդատերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



