Հուլիսյան իրադարձությունների հետևանքով կայուն կամ ծայրահեղ ծանր Է գնահատվում հիվանդանոցներ ընդունվածներից երկուսի վիճակը.«Հայկական ժամանակ»
ОБЩЕСТВО«Հուլիսյան իրադարձությունների հետևանքով քաղաքացիական հիվանդանոցներ ընդունված բազմաթիվ անձանցից երեկվա դրությամբ շարունակում էր ստացիոնար բուժում ստանալ 9 տուժած։ Կայուն կամ ծայրահեղ ծանր Էր գնահատվում նրանցից երկուսի վիճակը։ Այս տեղեկությունը փոխանցեցին առողջապահության նախարարությունից։ Այստեղից նաև ասացին, որ նրանցից մեկը ոստիկան Է, որը «Հերացի» համալսարանական թիվ մեկ կլինիկայից տեղափոխվել Է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որովհետև հեմոդիալիգի անհրաժեշտություն Էր զգացվում և գտնվում Է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը «Սասնա ծռեր» խմբի անդամ Է, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Է: Հիշեցնենք, որ ոստիկանը Գագիկ Մկրտչյանն Է, «Սասնա ծոերի» անդամը՝ Անդրակ Նազարյանը։ Երկուսն էլ ստացել Էին հրազենային վիրավորում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



