Խորիմաստ ցիտատներ Դիսնեյի մուլտֆիմերից
ЛАЙФՄեզնից շատերը դիտել են և դեռ դիտում են Դիսնեյի մուլտֆիլմեր: Դրանք կարևոր դեր են խաղում մեր կյանքում, քանի որ շատ հուզիչ պատմություններ են պատմում, բայց նաև նրանք մեզ կարևոր դասեր են տալիս, ինչպես օրինակ՝ հետևել մեր երազանքներին, պայքարել մեր վախերի դեմ, հիշել մեր արմատները, սիրել մեր ընտանիքը և հավատալ ինքներս մեզ:
Ձեզ ենք ներկայացնում ցիտատներ Դիսնեյի մուլտֆիլմերից, որոնք կապացուցեն, որ այս մուլտֆիլմերը շատ ավելի խորիմաստ են, քան մենք կարծում էինք:
Մոխրոտիկ

-
Անկախ նրանից, թե ինչքան վշտացած է քո սիրտը, միևնույն է, հավատա, որ քո երազանքն իրականանալու է:
-
Երազանքը քո սրտի ցանկությունն է:
-
Նույնիսկ հրաշքներն են կարճատև:
Առյուծ արքան

-
Նայեք աստղերին: Անցյալի մեծագույն արքաները այդ աստղերից մեզ են նայում: Ուստի, երբ քեզ միայնակ զգաս, ուղղակի հիշիր, որ այդ արքաները միշտ այնտեղ կլինեն և կուղեկցեն քեզ: Ես էլ նրանց հետ:
-
Միշտ հիշիր, թե ով ես դու:
-
Այն ամենն, ինչ տեսնում ես, ապրում են միմյանց հետ նուրբ հավասարակշռության մեջ:
-
Անցյալը կարող է ցավեցնել, սակայն դու կարող ես կա՛մ դրանից փախչել, կա՛մ էլ սովորել:
Պոկահոնտաս

-
Ձեր շուրջը հոգիներ են: Նրանք ապրում են այս երկրում, ջրում, երկնքում: Եթե դու նրանց լսես, նրանք կուղեկցեն քեզ:
-
Լսիր քո սրտով և կհասկանաս:
-
Երբեմն ճիշտ ճանապարհը ամենահեշտը չէ:
Մուլան

-
Ինչքան էլ քամին ուժեղ փչի, լեռները նրա առջև չեն խոնարհվի:
-
Ծաղիկը, որ աճում է թշվառության մեջ, ամենահազվագյուտն ու գեղեցիկն է:
-
Նույնիսկ մեկ մարդը կարող է բերել հաղթանակ կամ պարտություն:
Դումբո

-
Ընդունիր այն, ինչը քեզ յուրահատուկ է դարձնում:
-
Ոչ միայն թռիր, այլ սավառնիր:
Բամբի

-
Եթե չես կարողանում ոչ մի լավ բան ասել, ուրեմն լռիր:
-
Երբ մի բան ընկնում է, մյուսն աճում է:
-
Եթե վախենում ես, ուրեմն ավելի վախեցնող եղիր, քան այն, ինչից վախենում ես:
-
Սերը երգ է, որ երբեք չի ավարտվում:
Պինոկիո

-
Կյանքը երազ է:
-
Թող խիղճը միշտ քո ուղեկիցը լինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



