Ռուսաստանի հիմնական խնդիրը Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդումն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
ОБЩЕСТВОՀարավային Կովկասում Ռուսաստանի կարեւոր խնդիրներից մեկը ինչպես Իրանի հնարավոր ակտիվացման սահմանափակումն է, այնպես էլ ողջ տարածաշրջանում իր դիրքերի ուժեղացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Խնդիրները, որոնք իրենց առջեւ էին դրել թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան եւ թե՛ Ռուսաստանը նույնն են մնացել, այդ իսկ պատճառով պետք է գործընթացն ամբողջականության մեջ դիտարկել»,- ասաց քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանն այսօր էլ կփորձի հանդես գալ իր խաղաղարար կոչերով: «Չեմ բացառում, որ նոր եռակողմ հանդիպումներ կկազմակերպվեն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի մասնակցությամբ, սակայն մեծ հաշվով Ռուսաստանի հիմնական խնդիրն այժմ տարածաշրջանում դիրքերն ամրապնդելն է: Ռուսաստանի համար մեծ սպառնալիք է թուրքական ռազմաբազայի տեղակայումը Ադրբեջանի տարածքում, որն իր համար կենսական կարեւորություն ունի, այնտեղ, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը միշտ մեծ է եղել»,- եզրափակեց քաղաքագետը:



