ՌԴ ռմբակոծիչները Սիրիայում հարվածել են «Իսլամական պետության» դիրքերին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի հեռահար ռմբակոծիչները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ըստ տարածված հաղորդագրության` հարվածներն իրականացվել են Պալմիրայից դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում` Էս-Սուխնե և Արաք բնակավայրերին մոտ: Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների ճամբարը, որտեղ պահվել է մեծ ծավալի զինամթերք:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են օդանավակայան:
Վերջին անգամ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հեռահար ռմբակոծիչների կիրառման մասին տեղեկացրել էր հուլիսի 21-ին:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



