Կողաշրջված ԶԻԼ-ը որոշ ժամանակով անանցանելի էր դարձրել միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 8-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ԶԻԼ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 15-րդ կմ-ում ԶԻԼ մակնիշի 38OL298 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ղ., ծնվ. 1968թ.) կողաշրջվել է, դարձնելով ավտոճանապարհը դժվարանցանելի:
Մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը հրշեջ-փրկարարները Հ. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հ. Ղազարյանը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերի օգնությամբ ուղղվել է բեռնատար ավտոմեքենան և ճանապարհը դարձել է անցանելի:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:



