Կրտսեր երեխաների մոտ աստմա և մրսածություն ունենալու հավանականությունն ավելի քիչ է, քան ավագ երեխաներին մոտ
ЛАЙФԸստ մի ուսումնասիրության՝ կրտսեր երեխաներն ավելի դիմացկուն են, երբ հարցը վերաբերում է առողջությանը:
Ըստ այդ ուսումնասիրության՝ կրտսեր երեխաների մոտ ավելի ցածր է աստմա, տոնզիլիտ կամ նույնիսկ ուղղակի մրսածություն ունենալու հավանականությունը:
Իսկ քույր և եղբայր չունեցող երեխաների մոտ շատ ավելի մեծ են քրոնիկ թոքերի հիվանդություն ունենալու ռիսկերը:
Ըստ շվեդ հետազոտողների՝ քույր և եղբայր ունեցողները շաքարային դիաբետի առաջին տեսակ և ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ ունենալու հավասար ռիսկեր ունեն, իսկ միայնակ երեխաները այդ երկու հիվանդությունները ձեռք բերելու ամենաբարձր ռիսկերն ունեն:
Այնուամենայնիվ, նրանք բոլորն էլ շնչառական վարակներ ձեռք բերելու հավասար շանսերն ունեն:
Շվեդիայի Կարոլինկայի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են 1996-ից մինչև 2002 թվականներին ծնված ավելի քան 300.000 երեխաների:
Նրանցից ավելի քան 13%-ը միայնակ երեխաներ էին, մինչ 43%-ը առաջնեկներ էին, իսկ 44%-ը ունեին ավագ քույր կամ եղբայր:
Հետազոտողները հաշվարկեցին 2008 թվականին(այդ ժամանակ երեխաները 6-12 տարեկան էին) երեխաների մոտ այդ հիվանդության տարածվածությունը:
Գիտնականները կարծում են, որ աստմա, շնչառական վարակներ, առաջին տեսակի շաքարային դիաբետ և ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ ունենալու ռիսկերը կրտսեր երեխաների մոտ ավելի ցածր են, քանի որ մայրերն ավելի շատ են դեղերի միջամտությանը դիմում իրենց առաջնեկներին ունենալու ժամանակ:
Գիտնականները նաև պնդում են, որ հղիությունների ժամանակ երեխաների՝ բակտերիաների հետ առնչությունների տարբերությունները նույնպես կարող են ազդել նման արդյունքի վրա:
Գլխավոր հետազոտող Կատարինա Մալմռոսն ասում է. «Մեր ուսումնասիրությունը հաստատում է արյունակցական կապի և մանկական հիվանդությունների միջև կապը: Մենք պարզել ենք, որ միայնակ երեխաները աստմա, դիաբետ և ՈՒՊՀՀ ունենալու ավելի շատ ռիսկեր ունեն, քան նրանք, ովքեր ունեն կրտսեր քույրեր կամ եղբայրներ: Այնուամենայնիվ շնչառական հիվանդություններ ունենալու ռիսկերը բոլորի մոտ էլ հավասար են:»
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



