Տասնյակ մարդիկ են վիրավորվել Բուենոս Այրեսի արվարձանում գնացքների բախման հետեւանքով
ОБЩЕСТВОՏասնյակ մարդիկ են վերքեր ստացել Արգենտինայի մայրաքաղաքի արվարձանում գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել են երկրի դատախազության ներկայացուցիչները, որոնց խոսքը մեջբերել է Infobae կայքը, մինչդեռ արգենտինյան TN հեռուստաալիքը հաղորդել է 60 տուժածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսից 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տեմպեռլեյ երկաթուղային կայարանում: Ստացված տեղեկատվության համաձայն՝ արվարձանային մարդատար գնացքը բախվել է լոկոմոտիվին: Տուժածներից տասին տեղափոխել են հիվանդանոցներ, մնացածները թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը, դատախազությունն ու դատական իշխանությունները պատահարի հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



