Հայտնի հիթեր, որոնք ի սկզբանե այլ երգիչների համար էին գրված
ЛАЙФՄենք մեր սիրելի հիթերը չենք կարողանում պատկերացնել մեկ այլ երգչի կատարմամբ, սակայն պարզվում է, որ իրականում մեր սիրած երգերից շատերը, մինչև իրենց վերջնական կատարողին հասնելը, առաջարկվել են ուրիշ երգիչների:
Ահա այն երգերը, որոնք ի սկզբանե առաջարկվել են այլ արտիստների:
-
Lean On - Major Lazer & DJ Snake feat. MØ
Այս երգը գրել է DJ Diplo-ն և դրա ավելի դանդաղ տարբերակը առաջարկել է Ռիհաննային, սակայն երգչուհին հրաժարվել է այն կատարել: Դրանից հետո դիջեյը փորձել է համոզել Նիկի Մինաժին կատարել իր երգը, սակայն վերջինս նույնպես հրաժարվել է՝ ասելով, որ դա հիթ չի դառնա: Ի վերջո Major Lazer-ի, DJ Snake-ի և MØ-ի բախտը բերում է և հենց նրանք են դառնում 2015 թվականի այս համաշխարհային հիթի կատարողները:
-
How Will I Know – Ուիթնի Հյուսթոն
Այս երգը նախատեսված էր Ջանեթ Ջեքսոնի համար, սակայն նա, չգիտես ինչու, այդ երգը շատ թույլ և իրեն ոչ արժանի է համարում: Հետաքրքիր է՝ ինչ է զգացել Ջանեթը, երբ տեսել է, թե ինչ հիանալի հիթ է ստեղծել Ուիթնի Հյուսթոնը այդ երգից:
-
Rock Your Body – Ջասթին Թիմբերլեյք
Rock Your Body երգը, որը գրել է Չադ Հյուգոն և Ֆարրելը, նախատեված էր Մայքլ Ջեքսոնի համար: Անհայտ պատճառներով Մայքլ Ջեքսոնը հրաժարվել էր կատարել այդ երգը, և այն ի վերջո տվել էին Ջասթին Թիմբերլեյքին: Եվ ահա, այս երգը դարձավ իսկական հիթ: -
Gold Digger – Քանյե Ուեսթ և Ջեյմի Ֆոքս
Դժվար է պատկերացնել, որ Gold Digger երգը կարող էր կին կատարել, սակայն իրականում Քանյե Ուեսթը այս երգն առաջարկել էր երգչուհին Շանային: Ի՞նչ եք կարծում Շանան իսկապե՞ս այս համաշխարհային հիթը կատարելու մեծ շանսը բաց է թողել: Իմ կարծիքով՝ այո:
-
Umbrella – Ռիհաննա
Umbrella երգը , որը Ռիհաննային 2007 թվականի ամենահայտնի երգչուհին դարձրեց, կարող էր նույնիսկ նրան չհասնել: Այս երգի հեղինակները երգը նախատեսել էին Բրիթնի Սպիրսի համար և ցանկանում էին այդ երգով երգչուհուն կրկին բեմ բարձրացնել՝ երկար դադարից հետո: Սակայն այս երգը Բրիթնիին այդպես էլ չհասավ, քանի որ նրա մենեջերները որոշեցին, որ Բրիթնին առանց այն էլ շատ նյութ ունի: Հետաքրքիր է՝ այդ մենեջերներին գործից հեռացրեցի՞ն թե ոչ: -
Happy – Ֆարրելլ Ուիլլիամս
2014 թվականի ամռանը բոլորը պարում էին այս երգի ներքո: Սակայն գիտեի՞ք, որ Grammy ստացած այս երգը կարող էր երգել Սի Լո Գրինը: Երգի հեղինակ Ֆարրելլ Ուիլլիամսը երգն առաջարկել էր Սի Լո Գրինին, սակայն վերջինս հրաժարվել էր այն կատարել:
-
... Baby One More Time – Բրիթնի Սպիրս
1998 թվականին Բրիթնիի բախտը բերեց, քանի որ TLC հիփ-հոփ խումբը հրաժարվեց կատարել այս երգը. նրանց դուր չէին եկել երգի բառերը:
-
Telephone – Լեդի Գագա
Telephone հիթը ի սկզբանե նախատեսված էր Բրիթնի Սպիրսի համար, սակայն երգի հեղինակ Լեդի Գագայի ընկերուհին հրաժարվեց կատարել այդ երգը: Այդ ժամանակ Գագան որոշեց իր երգը վստահել Բեյոնսեին և երգել հենց նրա հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



