Երևանում խստացվում է արհեստական ջրավազաններում լողալու արգելքը
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանում օգոստոսի 8-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակչության և անչափահասների շրջանում պարբերաբար բացատրական աշխատանքներ են տարվում արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով: Զեկուցվել է, որ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են նաև համապատասխան իրազ եկող ցուցանակներ և արգելող նշաններ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունն ու տարվող աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 5 վարչական շրջանների 41 մանկապարտեզներում անցկացված ստուգման արդյունք ում խախտման դեպք չի արձանագրվել:
Բնապահպանության վարչությունից զեկուցել են, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման և մասնավոր տարածքներում շարունակվում է ծառերի և թփերի բուժումը: Զուգահեռ ընթանում են նաև կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքներ։ Հասարակական կազմակերպությունների և բնապահպանների հետ համատեղ ըստ ժամանակացույցի իրականացվում է նաև չոր և անկման վտանգ ներկայացնող ծառերի էտը: Ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի աշխատանքին, լուսացույցների և ճանապարհային նշանների տեսանելիությանը, ինչպես նաև զբո սաշրջային ավտոբուսների երթևեկությանը խանգարող ծառերի ճյուղերն էտելու համար:



