Մոսկվայի կենտրոնում արվեստանոցից գողացել են Սողոյանի հեղինակած քանդակը
МЕЖДУНАРОДНОЕԱնհայտ անձը Մոսկվայի կենտրոնում գտնվող արվեստանոցից գողացել Է Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի հեղինակած Գրիգոր Լուսավորչի քանդակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:
«Օգոստոսի 7-ին ոստիկանությանն Է դիմել Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի քանդակագործ որդին, հայտարարելով, որ Մոսկվայի կենտրոնում Ուսպենսկու նրբանցքում գտնվող ստեղծագործական ստուդիայից հափշտակել են իր հոր հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» գիպսե քանդակը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հանցագործությունը կատարվել Է լույս օգոստոսի 5-ի գիշերը: Քանդակի արժեքն իրավապահները գնահատել են 120 հազար ռուբլի:
ՌԴ ներքին գործերին նախարարության Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունում հաստատել են միջադեպի փաստը, նշելով, որ ոստիկանությունը այդ դեպքի առթիվ ստուգում Է կատարում:



