Ամերիկյան հոթ դոգերում մարդկային ԴՆԹ են հայտնաբերել
ЛАЙФՀոթ դոգերի եւ նրբերշիկների բաղադրության 14.4 տոկոսը չի համապատասխանում փաթեթի վրա գրվածին։ Որոշ հոթ-դոգներում հնարավոր է գտնել նաեւ մարդկային ԴՆԹ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Clear Foods սպառողական խումբը, որը վերլուծել է 10 տարբեր ցանցերում 75 ապրանքանիշների կողմից վաճառվող 345 հոթ դոգ։
Անալիզի ժամանակ գիտնականներն օգտագործել են գենոմային տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ապրանքն ուսումնասիրել մոլեկուլյար մակարդակով՝ բաղադրիչ առ բաղադրիչ։ 14.4 տոկոս դեպքերում հոթ դոգներում հայտնաբերվել են հիգիենայի կամ փաթեթի վրա չնշված ավելորդ հավելումների հետ կապված ինչ-որ խնդիրներ։ Որոշ «բուսական» հոթ դոգերում գիտնականները մսի նմուշներ են հայտնաբերել, մյուսներում բացակայում էին այն բաղադրիչները, որոնք ապրանքանիշը գովազդում է։
Մարդկային ԴՆԹ-ն հայտնաբերվել է հոթ դոգների 2 տոկոսի եւ բուսակերների համար նախատեսված ապրանքների 66 տոկոսի մեջ։ Իսկ թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել, պարզ չէ։



