Հոդացավերից ազատվելու համար պարզ ու արդյունավետ բաղադրատոմս
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Այս ըմպելիքը կօգնի ազատվել հոդացավերից, ոտքերի և ողնաշարի ցավերից։
Օգտագործելով մեծ քանակությամբ հում մթերքներ դուք ավելացնում եք հակաբորբոքային նյութերի քանակությունը արյան մեջ, ինչն էլ իր հերթին քչացնում է բորբոքային պրոցեսները օրգանիզմում և ցավերը։
Այս հյութի օգտագործումը, որը բաղկացած է քրքումից, կոճապղպեղից և արքայախնձորից կօգնի իջեցնել բորբոքվածությունը և կլավացնի ինքնազգացողությունը։ Այս հյութը լավ միջոց է նաև այն մարդկանց համար, ովքեր ունեն պզուկներ, արտրիտ, աղիքների բորբոքային հիվանդություններ, քաղցկեց, պսորիազ։
Քրքումը իջեցնում է գիստամինի քանակը արյան մեջ՝ այդկերպ հանելով բորբոքվածությունը։
Կոճապղպեղը շատ լավ պայքարում է լիպիդային միացությունների հետ, որոնք էլ առաջացնում են ցավ։
Պատրաստման համար անհրաժեշտ է.
1 մաքրած նարինջ
2 բաժակ արքայախնձոր
2 ճյուղ նեխուր
2 հատ տանձ
1 մաքրած կիտրոն
Կոճապղպեղի արմատ (2.5 սմ)
Քրքումի արմատ (2.5 սմ)
Պատրաստման եղանակը
Տեղադրեք բոլոր բաղադրիչները հյութքամիչ սարքի մեջ։ Լավ խառնեք և ձեր հյութը պատրաստ է։



