Վրաստանը հույս ունի, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան կվերադառնան խաղաղ ճանապարհով
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հուսով են, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան խաղաղությամբ կվերադառնան հանրապետության կազմ:
Երկրի ղեկավարները ծաղկեպսակներ են դրել 2008 թվականի հակամարտության ժամանակ զոհված զինվորների շիրիմներին եւ հարգել նրանց հիշատակը: Գերեզմանատուն Էին եկել նաեւ նախարարների կաբինետի, գլխավոր շտաբի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Մենք իրապես կվերամիավորենք Վրաստանը եւ ոչ թե ռազմական, այլ խաղաղ ճանապարհով»,-հայտարարել Է նախագահը:
Վարչապետը նույնպես պաշտպանել Է այդ հայտարարությունը: «Չնայած այն բանին, որ պատերազմը տեւեց մի քանի օր, մեր երկիրը ծանր հարված ստացավ: Ես խոնարհվում եմ յուրաքանչյուր զինծառայողի առջեւ, որը պատերազմի զոհ դարձավ… Երկրի խաղաղ վերամիավորումն այլընտրանք չունի»,-լրագրողներին հայտարարել Է վարչապետը:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր Իրակլի Ալասանիան նշել Է, որ Վրաստանը պետք Է ձեռք բերի ժամանակակից ռազմական տեխնիկա, ապահովի օդային անվտանգությունը եւ սերտ համագործակցություն հաստատի ՆԱՏՕ-ի հետ, «որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանվել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



