Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են ահաբեկչական խմբի բացահայտման մասին
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի իշխանությունները հայտնել են տասնյակ անդամներ ունեցող ահաբեկչական խմբի բացահայտման մասին:Reuters-ը հայտնում է, որ Ինդոնեզիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Սինգապուրում ահաբեկչական գործողության ծրագրման մեջ 6 կասկածյալները մաս են կազմել ահաբեկչական խմբի, որը «տասնյակ անդամներ» ունի:
Նրա խոսքով, խումբը, որը գլխավորում է «Իսլամական պետությանը» հարող ինդոնեզացի Բահրուն Նաիմը, անդամներին հավաքագրել է ինտերնետի միջոցով: Նա նշել է, որ ահաբեկիչները գործողությունը մշակել են 2 տարվա ընթացքում եւ կազմակերպությունը տասնյակ անդամներ ունի: Ոստիկանությունը ձերբակալվածներից պայթուցիկի արտադրության վերաբերյալ նյութեր, ինչպես նաեւ զենք է առգրավել: Միաժամանակ ահաբեկիչները Սինգապուրի վրա հարձակման կոնկրետ ժամկետներ չեն ունեցել, բայց այն անկասկած եղել է նրանց թիրախը:



