Ռոուհանին Բաքվում Պուտինի հետ կքննարկի Թուրքիայի նախագահին օգնելու հարցերը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռոուհանին պլանավորում Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ Բաքվում քննարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին օգնություն ցուցաբերելու հարցերը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Իբրահիմ Ռահի մփուրը:
«Մենք պարոն Պուտինի հետ ցանկանում ենք օգնել պարոն Էրդողանին՝ լավ պայմաններ ստեղծելու երկրում եւ լուծելու խնդիրները, որպեսզի նա կարողանա ճիշտ որոշում ընդունել: Դա վերաբերում Է տարածաշրջանային հարցերին, Իրաքին, Սիրիային: Կարծում եմ, որ ե՛ւ պարոն Ռոուհանին, ե՛ւ պարոն Պուտինը պատրաստ են օգնություն տրամադրել պարոն Էրդողանին, աջակցել նրան: Կառավարությանը պետք Է ընտրի ժողովուրդը, այլ ոչ թե ուրիշ երկրներ կամ ուրիշ ուժեր: Այն օգնությունը, որը կարող են ցուցաբերել Պուտինը եւ Ռոուհանին, չեն կարող տրամադրել արաբները կամ արեւմտյան պետությունները: Մեր տարածաշրջանը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի լավ փոխհարաբերությունների կարիքն ունի»,-ասել Է իրանցի բարձրաստիճան դիվանագետը:
Ռոուհանին նշել Է, որ «այսօր Բաքվում Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը պատրաստ են աջակցություն հանդես բերել այն հարցերում, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի անվտանգության ապահովմանը»: «Եթե նորմալ պայմաններ լինեին, ապա պարոն Էրդողանը նույնպես կմասնակցեր այս հանդիպմանը: Բայց, ինչպես գիտեմ, նա օգոստոսի 9-ին թռչում Է Սանկտ Պետերբուրգ՝ հանդիպելու պարոն Պուտինի հետ»,-ասել Է Ռահիմփուրը:



