Թրամփը Քլինթոնին զիջում Է մի շարք հանգուցային նահանգներում
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր մրցակցուհուն՝ դեմոկրատներից նախագահի թեկնածու առաջադրված նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, զիջում Է մի շարք հանգուցային նահանգներում, այդ թվում՝ Վիրջինիայում եւ Նեւադայում: Նրա դիրքերը նաեւ այնքան Էլ ամուր չեն ավանդաբար հանրապետականներին աջակցող Արիզոնայում: Այդ մասին վկայում են CBS հեռուստաալիքի կողմից հրապարակված հարցման տվյալները:
Վիրջինիան համարում Է այն նահանգներից մեկը, որոնց համար ծավալվում Է հիմնական դիմակայությունը, քանի որ այնտեղ թեկնածուներից մեկի հաղթանակը դժվար Է կանխատեսել: Իսկ առայժմ Քլինթոնն այնտեղ հավաքում Է ձայների 49 տոկոսը, մինչդեռ Թրամփը միայն՝ 37 տոկոսը:
Նեւադայում այդ տարբերությունն ավելի փոքր Է, թեեւ նախկին առաջին տիկինը, այնուամենայնիվ, առաջին տեղում Է 43 տոկոս ձայներով՝ ընդդեմ Թրամփի 41 տոկոսի: CBS-ը նշում Է, որ Քլինթոնն այնտեղ վայելում Է լատինամերիկյան բնակչության աջակցությունը, որը խիստ բացասաբար Է տրամադրված Թրամփի նկատմամբ՝ միգրանտներին արտաքսելու նրա դիրքորոշման, ինչպես նաեւ Մեքսիկայի հետ սահմանում արգելապատնեշ կառուցելու նրա ծրագրի պատճառով:
Անակնկալ են դարձել Արիզոնայից ստացված տվյալները, նահանգ, որը Հանրապետական կուսակցությունից թեկնածուները միշտ Էլ նվաճել են առանց դժվարության: Այժմ այնտեղ հաջակցություն միլիարդատիրոջ հանդես Է գալիս հարցվածների 44 տոկոսը, իսկ Քլինթոնի օգտին՝ 42 տոկոսը, այսինքն՝ նրանց միջեւ տարբերությունը վիճակագրական անճշտության սահմաններում Է:
Washington Post թերթի եւ ABC հեռուստաալիքի կողմից օգոստոսի 7-ին ներկայացված համազգային հարցման տվյալների համաձայն՝ եթե նախագահի ընտրությունները տեղի ունենային այսօր, ԱՄՆ-ի քաղաքացիների 50 տոկոսը կքվեարկեր Քլինթոնին, 42 տոկոսը՝ Թրամփի օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



