Ինչպես կրճատել հարսանեկան ծախսերը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ամառը հարսանիքների շրջան է։ Ինչպես կարծում են հարսանեկան գործակալությունների ներկայացուցիչները, գեղեցիկ հարսանիք անելու համար ամենևին էլ պարտադիր չէ պարտքեր կուտակել։
Օրինակ, կարելի է գումար տնտեսել՝ գտնելով ոչ այնքան թանկ ռեստորան, հարսնացուի ծաղկեփունջը պատրաստել սեզոնային ծաղիկներից, իսկ տորթը պատրաստել տանը։
Կարելի է նաև հարսանեկան խնջույքը անել հյուրանոցառեստորանային համալիրում, որտեղ հետո առաջին գիշերը կանցկացնեն նորապսակները։ Նույն տեղում հյուրանոցային համար վարձելով դուք կստանաք զգալի զեղչեր։
Կարելի է տնտեսել նաև հարսանեկան արարողության ավտոշարասյան դեպքում՝ խնդրելով ընկերներին գալ իրենց անձնական ավտոմեքենաներով՝ այլ թանկարժեք մեքենաներ չվարձակալելու համար։
Անհրաժեշտ է հարսանիքին հրավիրել ուրախ անձանց, որոնք հարսանեկան արարողությունը կվերածեն իսկական տոնի անգամ առանց հանդիսավար-թամադայի առկայության։
Այսպիսով` հարսանիքներ կազմակերպող ընկերությունների ներկայացուցիչները խորհուրդ են տալիս անմիջապես չդիմել իրենց, այլ սեփական ուժերով գտնել հարմար ռեստորան, դիմել ընկերների օգնությանը։ Այս դեպքում հարսանեկան ծախսերը շատ ավելի քիչ կլինեն։



